10:52 , 10 հունիս, 2026Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրանական IRIB պետական հեռարձակող ընկերությունը։
«Ի պատասխան իրանական տարածքի դեմ ԱՄՆ-ի գիշերային ագրեսիայի՝ հարձակման է ենթարկվել տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտ»,- մեջբերում է պետական հեռուստատեսությունը բանակի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ իրենց հարվածները՝ ի պատասխան Apache ուղղաթիռի վրա կատարված հարձակման։ Ինչպես պնդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում խոցվել են Իրանի ՀՕՊ օբյեկտները, գետնյա կառավարման կայանները և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող դիտարկման ռադարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Օմանի ափերի մոտ ընկած ամերիկյան Apache AH-64 ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից, և ԱՄՆ-ը պարտավոր է լինելու պատասխանել դրան։ Հաղորդվում էր, որ ուղղաթիռի երկու օդաչուներն էլ փրկվել են։ Ավելի ուշ CENTCOM-ը հայտարարեց ուղղաթիռի վրա հարձակումից հետո Իրանի ուղղությամբ պատասխան հարվածներ սկսելու մասին։