00:59 , 11 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Facebook սոցիալական կայքը ժամանակավորապես արգելափակել է գեյ պոռնոաստղ Ջես Ջեքմանի ֆեյսբուքյան էջն այն ժամանակ, երբ նա հրապարակել է իր և իր ամուսնու լուսանկարը: Այս մասին գրում է Huffington Post-ը: Լուսանկարում Ջեքմանն ու իր ամուսինը համբուրվում են, ինչը նա անմեղ լուսանկար է համարում: Արգելափակումից հետո դերասանը բողոքել է Twitter-ում: Այժմ էջը վերականգնվել է, սակայն Facebook-ից հայտնել են, որ կդիտարկեն դերասանի բողոքը: