Հրահանգել են Pregomesh խանութի ապակուց հեռացնել խաչը. Սիրուշոն լուսանկար է հրապարակել


16:33 , 9 հունիս, 2026

Երգչուհի Սիրուշոյին պատկանող Pregomesh բրենդի զարդերը վերջին օրերին համալրվել էին հայկական եկեղեցիները պատկերող խաչերով։

Խաչ է պատկերված նաև Pregomesh խանութի ապակուն։

Երգչուհին Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել ինչ-որ մեկի հետ հաղորդագրությունից, որում երևում է, որ հրահանգ կա խաչը հեռացնել խանութից։

Խաչը հանելու համար ժամանակ է տրվել մինչև հունիսի 11-ը, այլապես կտուգանվեն։

«Բարի օր, Հայաստան»,- այսպես է արձագանքել իրավիճակին Սիրուշոն։