Նիկոլի լեգիտիմության պակասը կարող է ողբերգությամբ ավարտվել
14:20 , 9 հունիս, 2026
Այլևս բոլորի համար պարզից էլ պարզ է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններն անցել են խայտառակ խախտումներով. հայ հասարակությունը «ոչ» է ասել Նիկոլին, ինչի համար պետք է արժանին մատուցել ժողովրդին:
Այս դեպքում, սակայն, հարց է ծագում՝ ոչ լեգիտիմ Նիկոլը արդյոք ավելի վտանգավոր չի՞ լինի Հայաստանի պետության համար՝ հաշվի առնելով հատկապես համաշխարհային ու տարածաշրջանային պրոցեսները:
Աներկբա է, որ առաջին հերթին թուլանալու են Հայաստանի բանակցային դիրքերը. հանրային վստահության դեֆիցիտ ունեցող ցանկացած կառավարություն ավելի խոցելի է դառնում արտաքին ճնշումների նկատմամբ, իսկ հաշվի առնելով փաստը, որ Իլհամը Հայաստանի հետ դեռ մինչև վերջ իր հաշիվները չի մաքրել՝ պետք է հակսանալ, որ Նիկոլը սկսելու է է՛լ ավելի մեծ ջանասիրությամբ լիզել նրա կոշիկները: Ընդ որում՝ ամեն անգամ, երբ գա կարևոր որոշումներ ընդունելու պահը, Նիկոլի լեգիտիմությունն ավելի է անկում ապրելու՝ նրան դարձնելով դրսի ուժերի չուլը: Այսինքն՝ ի դեմս Նիկոլի Հայաստտանն է չուլի վերածվելու. յուրաքանչյուր շահագրգիռ սուբյեկտ Նիկոլից փորձելու է ստանալ սեփական շահը, իսկ Նիկոլը չի կարողանալու հանդես գալ որպես մեկը, ով ժողովրդի կողմից լիազորված է՝ հարկ եղած դեպքում և չենթարկվելու դրսի պահանջներին, Նիկոլը չի կարողանալու որևէ մեկի «հա»-ին «չէ» ասել:
Համաշխարհային և տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության արագընթաց փոփոխությունների ու համատարած տուրբուլենտության ֆոնին Նիկոլի նման կարգավիճակը կարող է հայ ժողովրդի համար մահացու լինել, իսկ եթե հարկ լինի հասարական համախմբում ապահովել, ապա ՔՊ-ն երբեք չի կարողանալու դա անել, քանի որ չունի հասարակության մեծամասնության աջակցությունը:
Նիկոլին մնալու է մի բան՝ իշխանությունը պահելու համար զոհել հայ ժողովրդի կենսական շահերն ու դրանց հաշվին բավարարել սեփական հովանավորների ու, բնականաբար, Իլհամի «խածելկաները»:
Մյուս կողմից, իհարկե, բնական հարց կառաջանա՝ իսկ երբ Նիկոլը լիովին լեգիտիմ էր, պակաս ջանասիրությա՞մբ էր ծառայում օտարներին, թե՞ նրա երբեմնի լեգիտիմությունը խանգարեց, որ Արցախը դառնա Ադրբեջան: Նիկոլը բոլոր դեպքերում էլ չարիք է՝ լինի լեգիտիմ, թե լեգիտիմություն չունեցող ղեկավար: