Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց


00:31 , 11 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց: Արոնյանը առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:

Նշենք, որ մինչ այդ հայ շախմատիստը առաջին երեք տուրերում ոչ ոքի է խաղացել:

Օրվա մյուս պարտիայում Մամեդյարովը և Ադամսը միավոր կիսեցին: 4-րդ տուրից հետո Արոնյանը Ադամսի հետ ունի 6 միավոր: Հայ գրոսմայստերի հաջոդ մրցակիցը կլինի Ադամսը: