00:24 , 11 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունեցել լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների մեծարման երեկոն, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերշ Սարգսյանը: Երեկոյին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ի դեմս մարզիչ Վարդան Մինասյանի: Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյբուքյան էջում հետևյալ լուսանկարն է ավելացրել երեկոյից, որտեղ նկարված է մեր հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Արթու Սարկիսովի հետ:


