Կառա Դելվինը կնկարահանվի ամերիկացի ուսանողուհի Ամանդա Նոքսի մասին պատմող ֆիլմում


23:51 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կառա Դելվինի դերասանական կարիերան բավականին հաջող է ձևավորվում: Մեկ շաբաթ առաջ հայտնի դաձավ, որ բրիտանացի մոդելը նկարահանվում է «Լոնդոնյան դաշտեր» ֆիլմում՝ Էմբեր Հերդի և Բիլի Բոբ Թորնթոնի հետ: Իսկ այսօր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ 21-ամյա Կառան մասնակցում է ռեժիսոր Մայքլ Ուինթերբոթոմի «Հրեշտակի դեմքը» (The Face of an Angel) ֆիլմում, հաղորդում է spletnik.ru-ն:

Ֆիլմի սցենարը հիմնված է ամերիկացի ուսանողուհի Ամանդա Նոքսի մասին իրական պատմության վրա: Աղջկան մեղադրել են իր հարևանուհու սպանության մեջ: Մերեդիտ Քերչերը և Նոքսը բնակվել են մի սենյակում՝ Իտալիայում, որտեղ մեկնել էին սովորելու:

Երկու տարի տևած հետաքննությունից հետո Նոսքը և նրա ընկերը մեղավոր են ճանաչվել բռնաբարության և սպանության մեջ` դատապարտվելով 26 և 25 տարվա ազատազրկման: Սակայն չորս տարի անց նրանք երկուսն էլ անմեղ են ճանաչվել այն պատճառով, որ նրանց մեղքն ապացուցող բավարար փաստեր չեն եղել:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս, Իտալիայում: Դեռևս հայտնի չէ, թե Դելվինն ինչ դեր կստանձնի: