Վստահ եմ՝ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին


22:52 , 8 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։

«Պարոն Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: