18:34 , 8 հունիս, 2026Tert.am-ը գրում է.
Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում: Այս մասին գրել է Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը:
«Այս տարվա ընտրություններում հանրային մասնակցությունը աննախադեպ էր։ Ընտրություններին մասնակցեցին 1 476 916 քաղաքացի, որոնցից 30 797-ը կամ ընտրողների 2.11 %-ն իր վստահության քվեն տվեց մեզ՝ դարձնելով Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն վեց քաղաքական ուժերից մեկը։ Սա, անշուշտ, հեռու է մեր ակնկալիքներից, սակայն այն իր ծավալով աներևակայելի մեծ հաջողություն է մեկամյա քաղաքական ուժի համար։
Խոնարհումս մեզ հավատացած, մեր կայացմանը նպաստած հայրենիքում և սփյուռքում բնակվող հայ ժողովրդին։ Մեր պայքարի հիմքը մենք դրեցինք միասին, հարգելիներ, բոլոր նրանց հետ, ովքեր միացան և դարձան գաղափարակից ու «զինակից» ընկեր։ Մենք հայ ենք, և դրանով ամեն ինչ ասված է բառի ուղիղ, գաղափարական և բովանդակային իմաստով։
Ավաղ մեզանից խլեցին ևս մի քանի տարի՝ վերարտադրելով և ձևավորելով նախկին խորհրդարանի ճիշտ համանմանությունը, հնարավորություն չընձեռելով արևմտամետ ուժի ներկայացված լինել խորհրդարանում։https://tert.am/am/news/2026/06/08/gurgen-simonyan/4273362
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: