23:27 , 10 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մ-21 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Ֆրանսիա խաղից հետո (1:4) Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
« Հաղթեց ուժեղագույն թիմը, իր խոսքն ասաց ֆուտբոլիստների վարպետությունը: Կարողացանք դիմակայել մեկ խաղակես: Ֆուտբոլիստները խաղում էին իրենց առավելագույն հնարավորություններով:
Նրանց հարձակումն ավելի ուժեղ էր, քան պաշտպանությունը: Չեմ կարծում, որ եղանակն ազեցություն ունեցավ: Այն ֆուտբոլային էր:
Վաղն առավետյան հավաքականի գլխավոր մարզիչը կասի, թե որ ֆուտբոլիստներն են միանալու ազգային թիմին»: