22:58 , 10 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Վերջ՝ 1:4: Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային: Հյուրերը զգալիորեն ուժեղ էին եւ արժանիորեն Երեւանը լքում են երեք միավորով: Հոկտեմբերի 14-ին Հայաստանը սեփական հարկի տակ կմրցի Ղազախստանի հետ:
90+3՝ Նաիրի Մինասյանը դեղին քարտ ստացավ:
90` Գնդակը եւս մեկ անգամ կարող էր հայտնվել հյուրերի դարպասում, սակայն Վահագն Այվազյանի հարվածից հետո գնդակն ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:
85՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:4: Դավիթ Հակոբյան: «Շիրակի» խաղացողը կարողացավ ճեղքել հյուրերի պաշտպանությունը եւ խփեց հեղինակության գնդակը: Գեղեցիկ գոլ խփեց Հակոբյանը:
82՝ Աղվան Պապիկյանին փոխարինեց Վիուլեն Այվազյանը:
79՝ Սիդիբեն կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ:
76՝ Փոխարինման դուրս եկած Բիֆուման մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն բարձր հարվածեց:
67՝ Հյուրերը շարունակում են մեծ ուժերով գրոհել... Այսպես շարունակելու դեպքում, Ֆրանսիան ոչ ֆուտբոլային հաշվով կհաղթի Հայաստանին:
66՝ Նաիրի Մինասյանը փոխարինեց Գագիկ Պողոսյանին:
65՝ Ֆուտբոլասերների մի ստվար զանգված լքեց մարզադաշտը...
64՝ ԳՈԼ:0:4: Տովեն: Տուգանային հրապարակում Տովենը օդային պայքարում հաղթող դուրս եկավ եւ չորրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
62՝ ԳՈԼ: 0:3: Նտեպ: Բավական գեղեցիկ գոլ խփեց հյուրերի ռմբարկուն, ով շրջանցեց Արման Հովհաննիսյանին, մտավ տուգանային եւ գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
56՝ Վահագն Այվազյանը դեղին քարտ ստացավ: