Սա նշանակում է, որ Նիկոլի ցանկացած քայլի տակ ԵՄ-ն ստորագրելու է
12:31 , 8 հունիս, 2026
Մակրոնն է շնորհավորել Նիկոլին՝ «համոզիչ հաղթանակի կապակցությամբ». պատրաստակամություն է հայտնել աջակցել Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային: Ուրսուլան ևս շտապել է Նիկոլի «ճակատը պաչել»՝ նշելով՝ Հայաստանը կարող է հույս դնել իերնց վրա:
Առաջիկայում, իհարկե, Արևմուտքից շնորհավորանքները կշարունակեն, բայց սա խայտառակոություն է նախևառաջ Եվրոպայի համար. գիշերը տեղի ունեցածից հետո նման շնորհավորանք հղելը նշանակում է մեկ բան՝ Նիկոլի ցանկացած քայլի տակ ԵՄ-ն ստորագրելու է: Այսինքն՝ եթե ընդդիմությունը գնա կտրուկ գործողությունների, ապա Նիկոլը կարողանալու է ազատորեն տանկեր հանել ժողովրդի դեմ ու ճզմել: Վստահ եղեք, որ ասենք մի քանի հազար զոհի դեպքում անգամ մակրոնները ջերմագին ողջույններ են հղելու Նիկոլին ու ասեն՝ ժողովրդավարությունն է հաղթել: Այսինքն՝ այն, որ քվեների ընդամենը մի 10%-ի արդյունքների մշակման պարագայում Նիկոլն արդեն իսկ ինքն իրեն վարչապետ էր հռչակում, ժողովրդավարություն է, իսկ եթե վաղը փողոցներով արյուն հոսի, դեմոկրատիա է:
Հարց կծագի՝ բա ռուսնե՞րը: Իհարկե, դեռ վաղ է կոնկրետ բան ասելը, բայց շատ քիչ է հավանականությունը, որ Մոսկվան չի համակերպվի այս պատկերի հետ. Նիկոլը կպայմանավորվի նաև նրանց հետ, իսկ եթե չստացվի, ժողովրդին վա՜յ: