«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը. պատկերը փոխվում է և ՔՊ-ն ստանում է 3/5 մեծամասնություն


11:58 , 8 հունիս, 2026
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
* «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
* «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ,
* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը(3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն:
Կրկնեմ նախորդ գեառման մեջ գրածս`
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։ Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը»։
Հ.Գ. Եթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է: Ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում չվերցրած մանդատները: