Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան


20:29 , 7 հունիս, 2026
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։ Այդ մասին ասված է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հարկ եմ համարում ընդգծելու, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող քվեաթերթիկները գտնվում են արդեն իսկ կապարականքված քվեատուփերի մեջ։
 
Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։
 
Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ։
 
Հ.Գ. Ներքոհիշյալ ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է»,- նշված է գրառման մեջ։