Լարված իրավիճակ Արմավիրի մարզի Նորապատի ընտրատեղամասում․ արձանագրվել են կուտակումներ և վեճեր


19:42 , 7 հունիս, 2026
Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 15/06 ընտրատեղամասում, որը գտնվում է դպրոցի շենքում, ընտրությունների ընթացքում արձանագրվել են մարդկանց ու մեքենաների կուտակումներ, ինչպես նաև վիճաբանություն քաղաքական ուժերի վստահված անձանց միջև։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Անահիտ Մանուկյանի պնդմամբ՝ իշխող ուժի ներկայացուցիչները ազատ մուտք ու ելք են ունեցել ընտրական սենյակ՝ առանց գրանցման։ Մինչդեռ հանձնաժողովի նախագահը հերքել է խախտումների մասին պնդումները՝ դրանք կապելով ընտրողների բարձր ակտիվության հետ։