Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»


19:03 , 7 հունիս, 2026

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս մասին գրել է Փաստինֆոն։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։

«Փաստինֆո»-ին ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։
Հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան ԿԸՀ-ից վստահեցնում են, որ ոչ։

«Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնին։ Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել»,-ասել է ԿԸՀ խոսնակը «Փաստինֆո»-ի հետ զրույցում»։