23:17 , 10 հոկտեմբեր, 2013
Փոքրիկ երեխան իր կարիքների մասին հայտնում է լաց լինելով, բողոքելով, դժգոհելով:Եթե նա շրջապատված է հոգատար մեծահասակներով, ապա նրանք արձագանքում են այդ բողոքներին, դժգոհություններին և բավարարում են երեխայի կարիքները:Երեխաներն արագորեն հասկանում են, որ հոգատար մեծերի ներկայությամբ բողոքելն ու դժգոհելը շատ ձեռնտու է:Նրանք սովորում են բողոքել, սովորում են դժգոհել, առարկել, մեղադրել (ուրիշներին և իրենց):Այդ վարքն ամրագրվում է և դառնում է մշտական:Մեծանալով, սակայն, նա հայտնվում է իրավիճակում, երբ մեծերն այլևս չկան, իր կողքին չեն, բայց… բացասական իրավիճակները, բողոքելու, դժգոհելու, մեղադրելու, առարկելու սովորությունը մնացել է իր հետ:Պա-հո… Ի՞նչ անել:Մարդկանց մեծ մասը շարունակում է բողոքել ու դժգոհել մնացած ամբողջ կյանքի ընթացքում (ահա թե որտեղից են այդքան շատ բողոքներն ու դժգոհությունները):
Իսկ փոքր մասը որոշում է մեծանալ և այլևս չբողոքել: Իսկ բողոքելու և դժգոհելու մանական սովորությունից հետ վարժվելու և ազատվելու համար նրանք սովորում են պոզիտիվ մտածել և գործնական մոտեցում ցուցաբերել խնդիրներին:Անիմաստ բողոքելու և դժգոհելու փոխարեն նրանք սովորում են ամեն անգամ իրենց հարց տալ. Ես ի՞նչ պետք է անեմ այս իրավիճակը փոխելու համար:Նրանք հասկանում են, որ Ավելի լավ է մեկ հատիկ մոմ վառել, քան շարունակ անիծել ու հայհոյել խավարը:
Մեծանալու ժամանակը շարքից:
Հ.գ.Եթե դու հասկանաս, որ բողոքելու տեղ չունես, աշխարհը քեզ կպատկանի:
Լաո-Ցզի
Կյանքին նայիր լուսավոր կողմերից: Իսկ եթե այդպիսիք չկան, մութ կողմերը պրտիր այնքան, մինչև դրանք կփայլեն:
Չինական ասացվածք: