Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթրթիկները լցրել են պարկն ու տարել. Լիա Սարգսյան


17:09 , 7 հունիս, 2026
Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթրթիկները լցրել են պարկն ու տարել
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի աջակից Արմինե Անդրանիկյանը մտել է Լոր գյուղի ընտրատեղամաս, քվեախցիկից հավաքել է քվեաթերթիկները, լցրել պարկի մեջ և հայտարարել, որ դրանք տանում է այլ ընտրատեղամաս։
Արմինե Անդրանիկյանն այս գործընթացին օժանդակել է նրա ամուսինը՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյան:
Մարգարյանը Սիսիանի կոմունալի պետն է և, ինչպես ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ի քաղաքական գործունեության մեջ։
Օրեր առաջ հայտնել էի, որ Մարգարյանը Սիսիանում բնակվող կոմունալի իր աշխատակիցներից 43 հոգու ընտրատեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղ։ Այդ ժամանակ բարձրաձայնում էի, որ սա արվում է ընտրական գործընթացը վերահսկելու և իշխանության օգտին ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Իշխանական շրջանակները, բնականաբար, լռում էին, իսկ իրավապահները մատը մատին չտվեցին:
Լիա Սարգսյան