Պարզապես այլ տարբերակ չունենք, քան գնալ ընտրության և մերժել վախը, շանտաժն ու հպատակությունը․ Տիգրան Աբրահամյան


16:55 , 7 հունիս, 2026
Առավոտ շուտ գնացի ընտրության․ պատարագի էի շտապում։
Ողջ պատարագի ընթացքում մտքովս անցնում էին վերջին 5 տարիները՝ պայքարը, փորձությունները, պարտությունը, կորուստները, նահատակությունները, հույսն ու կամքը։
Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք, սթափվենք, դասեր քաղենք ոչ վաղ անցյալի պատմությունից և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա։
Պարզապես այլ տարբերակ չունենք, քան գնալ ընտրության և մերժել վախը, շանտաժն ու հպատակությունը։
Ընտրե՛ք կյանքը, համերաշխությունն ու հանրային համախմբումը։