Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ


15:15 , 7 հունիս, 2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ԱԺ հերթական ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը:

Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը:

Հիշեցնենք, որ 2021 թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել էին 695 հազար 626 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82 տոկոսը։