Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն ՀՀ-ն, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների ազգային արժանապատվությունը. Սերժ Սարգսյան


14:28 , 7 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի: Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն «կախում» ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: