14:25 , 7 հունիս, 2026«Ես քվեարկելու եմ, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների իրավունքները, ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապատելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի, այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերը լվանալու հոդվածը։»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։