Թափանցիկ ծրարներ. խախտվում է քվեարկության գաղտնիության իրավունքը


13:31 , 7 հունիս, 2026

Hetq.am-ը գրում է.

«Հետքի» խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնում է, որ երբ քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, նկատել է, որ այն թափանցում է, և երևում է, թե ում է ընտրել:

Քվեարկությունը տեղի է ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/44 ընտրատեղամասում: Քաղաքացին նշում է, որ ծրարի թափանցիկությամբ խախտվում է քվեարկության գաղտնիության իրավունքը:

«Հետքը» փորձեց պարզաբանում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, բայց չհաջողվեց։