Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու ծանր այս փորձությունները. Վեհափառ


10:37 , 7 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր: Այս մասին ընտրատեղամասում, քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց: Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհի՝ այսօր և միշտ, ամեն: Մնացեք խաղաղությամբ»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: