Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար՝ նիտրատների պարտադիր փորձարկում


10:58 , 6 հունիս, 2026

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել.

«Հարգելի տնտեսավարողներ
2026 թվականի հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները»: