Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը․ ՀԺՄ հայտարարությունը


22:31 , 5 հունիս, 2026
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունը։
«Դեռ կեսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել
Կարապետյանի թիմի անդամ, երեկ կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում իրավապահների ներխուժումը ավարտվեց «Armat-Media»-ի գույքի ու աշխատակիցների հեռախոսների առգրավմամբ ու մեդիայի դռների կապարակնքմամբ:
Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրություններից երկու օր առաջ փակվում է ընտրություններին մասնակից կուսակցության հետ առնչվող լրատվամիջոցը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը: Փաստացի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում փակվում է լրատվամիջոց, ու դա առնվազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությանը:
Եթե կա իրավական գործընթաց, այն պետք է ընթանա՝ առանց հարված հասցնելու լրատվամիջոցի գործունեությանը: Որևէ լրատվամիջոց չպետք է տուժի քաղաքական իշխանության քաղաքական հաշվարկների ու մրցակիցների հանդեպ հաշվեհարդար տեսնելու մոլուցքից»։