«Վերադարձ Արևմտյան Ադրբեջանն» է այն հենասյունը, որի վրա պետք է խարսխվի հայկոների խաղաղության դարաշրջանը


17:57 , 5 հունիս, 2026
Հարցին՝ ինչո՞ւ է Արցախը հայաթափված ու հանձնված այսօր այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչեր էր խոստանում ՔՊ-ն 2021-ի ընտրություններում, ինչո՞ւ ՔՊ-ն չի կատարել իր խոստումը, Կոնջորյան Հայկոն պատախանել է՝ ասելով՝ ամենամեծ պատասխանատվությունը, որ 2021-ին ժողովրդի առաջ ստանձնել էին, խաղաղության դարաշրջան բացելն էր, որն էլ արդեն իրականացրել են, իսկ ինչ վերաբերում է հայտնի խոստումներին, ապա դրանք շռայլելիս իրենք առաջնորդվել են հայրենասիրութան նախկին՝ ոչ կենսունակ մոդելով:
 
Հայտարարելով, թե 2021-ին առաջնորդվել են նախկին՝ ոչ կենսունակ մոդելով՝ Հայկոն  ջանացել է քողարկել ՔՊ-ի քաղաքական անկարողությունն ու խուսափել այն աղետի համար ունեցած պատասխանատվությունից, որի մասշտաբներն իրապես էպիկական են. հաշվետվություն ներայացնելու ու պատասխանատվություն կրելու չկամությունն է, որ Հայկոյին ստիպել է 2021-ի ՔՊ-ական խոստումները ներկայացնել որպես ժամկետանց կամ  ոչ կենսունակ այն դեպքում, երբ այդ խոստումներում քիչ թե շատ արտացոլված էր հայկական շահը: Հայկոն փաստացի հայտարարել է, թե հայկական շահը սպասարկելը ոչ իրատեսական է: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ է՛լ ո՞րն է իրենց առաքելությունը, եթե ոչ հայկական շահի սպասարկումը, ինչի՞ համար էր Նիկոլը ստացել իր մանդատը՝ Արցախն Ադրբեջան հռչակելո՞ւ կամ հայաթափելո՞ւ:
 
Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջան» բացելուն, ապա Հայկոյի դեմ այսօր խոսում է Ադրբեջանը՝ հստակեցնելով, թե ինչպսի խաղաղության է նա ձգտում. «Վերադարձ Արևմտյան Ադրբեջանն» է այն հենասյունը, որի վրա պետք է խարսխվի հայկոների խաղաղության դարաշրջանը: