11:40 , 5 հունիս, 2026Արմեն Աշոտյանի դեպքում սա արդեն անձնական վենդետա է, ակնհայտ է, որ հաշվի առնելով իր ակտիվությունը՝ հերթական ջղաձգումների դրսևորումն է տեղի ունեցել: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Արմեն Աշոտյանը երկար ժամանակ է անցկացրել անազատության մեջ, նա անցկացրել է գրեթե 2 տարի և անազատության մեջ, և տնային կալանքում, և ծանր սահմանափակումների տակ, բայց շարունակում էր իր ակտիվ գործունեությունը:
Ընտրությունները արդեն կեղծվում են, եթե մեր հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել: Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար դեռ ընտրական պրոցեսը սկսելու պահին, այս պահին արդեն թիվը կրկնապատկվել է»,- նշել է Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին ձերբակալել են, հայտնել էինք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել։