«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել
09:56 , 5 հունիս, 2026
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ:
Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։
Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸԸՀ-ներին, որոնք նիստ են անում եւ հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/7dcf36ad5e2c907dca8a866cda994c84
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»