19:18 , 10 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 10-ին ներկայացրել է նոր օրինագիծ, որն ուղղված է էմիգրացիայի սահմանափակմանը՝ փոխանցում է BBC-ն: Փաստաթուղթը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք էմիգրանտների համար կբարդացնեն Միացյալ թագավորության տարածք հասնելը և կհեշտացնեն էմիգրացիոն կանոնները խախտողների արտաքսումը:
Ի թիվս այլ դրույթների՝ օրինագծի հեղինակներն առաջակում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ավտովարման իրավունք ստանալիս էմիգրացիոն կարգավիճակի ստուգումը, արտաքսման մասին որոշումների բողոքարկման դիմումների թիվը 17-ից 4-ի հասցնելը, միգրացիոն օրենսդրությունը խախտողին գրավի դիմաց ազատ արձակելն արգելելը:
Բացի այդ, ՆԳՆ-ն կստանա ընդլայնված իրավունքներ՝ բռնագրավելու չվճարված տուգանքները, կուժեղացվի հսկողությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են կեցության իրավունք կամ քաղաքացիություն ստանալ ամուսնության կամ քաղաքացիական միության միջոցով, բանկերին կարգելվի հաշիվ բացել էմիգրացիոն օրենսդրությունը խախտողների համար, իսկ անշարժ գույքի տերերին կպարտավորեցնեն ստուգել բնակարանը վարձակալողների միգրացիոն կարգավիճակը:
Ընդդիմությունն արդեն քննադատել է օրենքն այն բանի համար, որ նրանում ոչինչ չի ասվում սահմանային և էմիգրացիոն վերահսկողության բարեփոխման մասին:
Տարբեր գնահատականներով՝ այժմ Մեծ Բրիտանիայում ապօրինի բնակվում է 600 հազարից 1.1 մլն օտարերկրացի: