Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց


09:29 , 5 հունիս, 2026
Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց։ Ափսոս, որ հնարավոր չեղավ ավելի վաղ նման համագործակցություն սկսել։ Միասին նրանք շատ ավելի ուժեղ և արդյունավետ կլինեին, քան այսօր են։ Բայց ոչինչ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Լիահույս եմ, որ Թաթոյանի առաջնորդած ուժը կմասնակցի ապագա խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի. նրանք մեծ պոտենցիալ, շատ ասելիք ու ավելի շատ անելիք ունեն։
Նարեկ Կարապետյանը նույնպես գերազանց տպավորություն թողեց։ Նա նոր սերնդի քաղաքական գործչի լավ օրինակ է։ Ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է, և դա հնարավոր չէ չտեսնել։ Մարդը երազանք և նպատակներ ունի ու գնում է այդ երազանքի և նպատակների ետևից։ Գովելի է ու հարգանքի արժանի։
Իսկ եթե այս մարդկանց ու նրանց թիմակիցներին գումարենք նաև «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ գործիչների պոտենցիալը, ապա կարող ենք ստանալ վաղուց սպասված քաղաքական շատ գեղեցիկ պատկեր։
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս այս ուժերը կարող և պարտավոր են լուրջ փոփոխություններ բերել մեր երկրում։ Իսկ մեր՝ ընտրողներիս գործը, նրանց համապատասխան լիազորություններով օժտելն է։
Ես արդեն որոշել եմ, թե չորս այս ուժերից՝ որի օգտին եմ քվեարկելու հունիսի 7-ին։ Իսկ դու՞։