Եթե Ալիևը կարող է Նիկոլին կըզացնել ու իր ուզածը ստանալ, ինչու՞ չպետք է Նիկոլին կըզացնի Պուտինը, մյուսը, էն մյուսը․ Միհրան Հակոբյան


18:10 , 4 հունիս, 2026
Եթե Ալիևը կարող է Նիկոլին կըզացնել ու իր ուզածը ստանալ, ինչու՞ չպետք է Նիկոլին կըզացնի Պուտինը, մյուսը, էն մյուսը… Կըզողին կըզացնում են, որովհետև մեկ որ ավլում են, հա էլ պետք է ավլեն: Զարմանալու ոչինչ չկա, բացի նրանից, որ ադրբեջանցուց շան պես վախեցած փալասները «պատրաստ են» «ռուսական իմպերիայի» դեմ «պատերազմել», ադրբեջանական էժան բենզինի համար հող ու Հայրենիք, նամուս-թասիբ ուրացողները «պատրաստ են» ձմռանն առանց գազ ապրել…
Չե՞ք մոռացել չէ՝ «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ տամ» խոսքի համար Հրապարակում Կարեն Դեմիրճյանին սուլած ամբոխը 10 տարի հետո Կարեն Դեմիրճյանի թաթիկներն էր պաչում՝ որպես սովետական էժան կալբասի քայլող սիմվոլ: Չե՞ք մոռացել չէ՝ «Նաիրիտը քանդենք, տեղը՝ ծիրանի բաղեր գցենք», «Ջերմուկ կծախենք, կապրենք» գոռացող ամբոխն առաջին իսկ ցուրտ ձմռանից հետո ատեց իր պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, Ղարաբաղը, ազատությունը…