15:11 , 4 հունիս, 2026168.am-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։
ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Եվ ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, և որով բարգավաճման նոր ճանապարհ է սկսվում։ Խոսքը ԹՐԻՓՓ-ի մասին է, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում երկու երկրների և հատկապես Հայաստանի համար՝ հարգելով երկրի սուվերենությունը, որպեսզի նրանք իսկապես կարողանան օգուտներ քաղել դրանից»,- ասել է Ռուբիոն։
Հայաստանն ու Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար կարգով ստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։