ՔՊ իշխանությունները ՊՆ-ն ու մնացած ուժային կառույցները սարքել են անձնական օգտագործման քաղաքական մահակ կամ, այլ կերպ ասած` «չուլ»


14:29 , 4 հունիս, 2026
25-օրյա վարժական հավաքների ծանուցագրերը քաղաքացիների քաղաքական հայացքների կամ ՌԴ-ից վերադառնալու հանգամանքով պայմանավորված՝ որպես վախեցնելու գործիք օգտագործելը բացարձակ ապօրինի է։
Ըստ օրենքի՝ հավաքների ընտրությունը պետք է արվի բացառապես ՊՆ ԳՇ սահմանած ռազմական անհրաժեշտությունից և կոնկրետ զինվորական հաշվառման մասնագիտությունների (ԶՀՄ) պահանջարկից ելնելով, այլ ոչ թե ըստ քաղաքացու ժամանման երկրի։ Սա կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ ամրագրված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։
Վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանից ժամանողներին թիրախային ստուգումների ենթարկելու և Ռազմական ոստիկանության միջոցով ծանուցագրեր հանձնելու մասին հունիսի 3-ին բաց տեքստով հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, թե ՌԴ-ից «ընտրակաշառքներով ժամանածները» ներգրավվելու են 25-օրյա հավաքներին։ Ավելի վաղ նմանատիպ ստուգումների մասին զգուշացրել էր իշխանությունների հետ կապվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։
Ըստ կառավարության N 1174-Ն որոշման՝ հավաքների նախապատրաստական ու ծանուցման գործընթացն իրականացվում է եռամսյա փուլով։ Օդանավակայանում հենց նոր ժամանած մարդուն ծանուցագիր տալով նրան զրկում են ազատ տեղաշարժի իրավունքից: Քանի դեռ անձը չի անցել զինկոմի թղթաբանությունը, բուժզննումն ու բուն 25-օրյա հավաքները, չի կարողանալու նորից մեկնել երկրից: Հավաքներից խուսափելը, հիշեցնեմ, քրեորեն պատժելի արարք է:
Ընդ որում, նման մոտեցման կիրառման մասին այլ երկրներից ժամանողների նկատմամբ հայտնի չէ։ Արտերկրից գալն ու քվեարկելը քաղաքական կամարտահայտման ձև է, որն օրենքով արգելված չէ։
Այս դեպքը, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր ցուցարարներին ծանուցագրեր բաժանելու պրակտիկան, ևս մեկ անգամ փաստում է, որ ՔՊ իշխանությունները ՊՆ-ն ու մնացած ուժային կառույցները սարքել են անձնական օգտագործման քաղաքական մահակ կամ, այլ կերպ ասած` «չուլ»:
Հ.Գ. Դե, մեր իրավապաշտպան-հիբրիդայնագետներն էլ սրա մասին ձեն-ձուն չեն հանի, հլը մի բան էլ կողքից թամաշա կանեն :))
Возможно, это изображение текстВозможно, это изображение один или несколько человек и текст "MAX NEWS MaxNews Armenia 8K subscribers 0:39 June 3 ቡጉ-ኮ δиδийи6и4pp papиuyeй 25-0Ju 4иpAи4ий σωψρиpй nnuwuunuung ил4 δиδийw6иBpp 4иBpapиuypй 25-opju 4иpoи4ий huluputnhu: pй 5pй &$#% 3 2 196 019613:23 13:23"Возможно, это изображение текст "Баграмян 26 99 99.4K 4K subscribers Pinned Message #2 !! Любой международный документ под. 三 April 27 Баграмян 26 По информации @bagramyan26, Министерство обороны изучает списки организованно прибывающих в Армению лиЦ для выявления тех, кто долгое время отсутствовал в стране и намеренно уклонялся от военных (включая учебные) сборов. Уверены, что некоторые из наших прибывающие в Армению соотечественников будут рады принять участие в сборах и с гораздо большим воодушевлением встанут на защиту мирных границ Армении, чем, К примеру, будут вынуждены стать "<пушечным мясом" в чужих войнах! @bagramyan26 324 55 10023 23 19 13.7K edited 7Kedited15:57 15:57"Возможно, это изображение текст