Երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ՝ իրավապահները չեն արձագանքում, բայց կոշտ քննադատության համար կարող են մարդուն կալանավորել. փաստաբան


13:56 , 4 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

Իրավապահների գործողությունների մասին կարող ենք ասել, որ իրավապահ համակարգը նույն դիալոգի մեջ է, մի կողմում երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ և խուլիգանական վարքագիծ է դրսևորում, ու բնականաբար իրավապահները դրան չեն արձագանքում, բայց նույն իրավապահները շատ ավելի մեղմ խոսքի, կամ կոշտ քննադատության համար  կարող են մարդուն կալանավորել: Այս մասին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Բացի այն, որ ընտրական գործընթացում քաղաքական հարցադրումներ անող մարդուն ցուցադրաբար վիրավորել են, նսեմցրել են, նման անբարոյական հարցեր են հնչեցրել՝ թե ինչու չի զոհվել հարևան երկրի ագրեսիայի պատճառով, նաև այդ անձի նկատմամբ շարունակաբար քրեական հետապնդում է իրականացվում: