Այս իշխանությունների համար 25 օրյա վարժական հավաքը դա «դիզբատ»-ն է, որտեղ անօրեններն են


12:29 , 4 հունիս, 2026

ՔՊ-ն սպառնում է ՀՀ քաղաքացիներին բանակ զորակոչելով, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ով Ռուսաստանից եկավ Հայաստան՝ պետք է տանեն 25 օրյա վարժական հավաքների: Այս իշխանությունն իր այդ ուղերձով փորձում է մեր հայրենակիցներին վախեցնել: Նրանց համար 25 օրյա վարժական հավաքը դա «դիզբատ»-ն է, որտեղ անօրեններն են: Փորձում են պարտադրել այս տեսակ մարդկանց քաղաքական ուժին քվե տալ: Զիվորականը ենթարկվող չէ, գնացեք քվեարկության հանուն Հայաստանի Հանրապետության, որպեսզի ազատվենք այս մեջքը ծռածների իշխանությունից»: