Ի՞նչու են բացվում Ռուսաստանի ճանապարհները Վրաստանի համար


22:08 , 10 հոկտեմբեր, 2013

Հետաքրքիր քաղաքական գործընթացներ են նկատվում հարևան Վրաստանում:Չնայած Սահակաշվիլու մեղադրանքներին` Պուտինի հասցեին և ՌԴ-ի վարած քաղաքականության , հոկտեմբերի 14-ից վրացական մանդարինը մուտք կգործի ռուսական շուկա:Մանդարինից առաջ թույլատրեցին` գինիների և հանքային ջրերի ներմուծումը: Սա ՌԴ-ի կողմից հերթական քայլն էր ուղղված Սահակաշվիլու դիրքերի թուլացմանը, քանի որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո` Վրաստանի տնտեսությունը անկում ապրեց և մինչ այսօր կուտակել է բավականին շատ արտաքին պարտքեր:Այս քայլերը ամրապընդելու է ընդիմության դիրքերը, այսինքն` բավականին մեծ զանգված միայն այս քայլերի համար կքվեարկի ընդիմության առաջնորդի օգտին, քանի որ երկար տարիներ դժվարանում էին արտահանել իրենց արտադրանքը, իսկ ՌԴ –ի շուկան արգելված էր վրացական արտադրանքների համար:Այսպիսով ` Սահակաշվիլին խոսում է, իսկ ՌԴ-ն գործում:Եվ շատ կասկածելի է այն, որ ՌԴ-ն հիմնականում արգելում է այն երկրներից ներմուծումը` ով ընտրել է ասոցացման համաձայնագրի ճանապարհը և ահա հարց է առաջանում, իսկ կարող է ներքին պայմանավորվածություն կա, որ Վրաստանը նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթի ընդիմության թեկնածուն` այդ ժամանակ Վրաստանը կընտրի ՄՄ-ի ճանապարհը և հենց այց պատճառով էլ բացվում են ճանապարհները Վրաստանի առջև: