Գրոհայինները հարձակում են գործել Հոմսի նավթավերամշակման գործարանի վրա


18:35 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր ցերեկը գրոհայինները հարձակվել են Հոմսի նավթավերամշակող գործարանի վրա: Հրթիռներից մեկը նավթի պահեստարան է ընկել, ինչի հետևանքով խլացուցիչ պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է սկսվել: Այս մասին պատմել է գործարանի տնօրեն Ակրամ Սուլթանը:

Ներկայում հրշեջ ջոկատները փորձում են կանխել կրակի տարածումը գործարանի ողջ տարածքում: Զոհերի մասին տեղեկություն չկա, փոխանցում է ITAR-TASS-ը:

Սուլթանի խոսքերով՝ հարձակումը գործարանի վրա 8-րդն է միայն այս տարվա ընթացքում, սակայն գործարանը կշարունակի աշխատել: