Հայաստանը կմիանա Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրին. Լեհաստանի դեսպան


18:29 , 10 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին կարծում է, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրին: «Միգուցե ես չափից ավելի լավատես եմ, բայց կարծում եմ, որ Հայաստանի ընթացքը դեպի Եվրամիություն չի դադարել, այլ պարզապես դանդաղել է: Եվրամիության պատմությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունն է ընդլայնվում, ոչ թե դրան անդամակցած երկրները դուրս են գալիս և միանում են Մաքսային միությանը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Դեսպանի խոսքով՝ միգուցե այդ ճանապարհին Հայաստանը դեմքը թեքել է դեպի Մաքսային միություն, բայց դա մի պահ էր, և դեռ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվել: «Հայաստանում մաքսերը ավելի ցածր են, իսկ կարգավորումներն ավելի բարձր են, քան Մաքսային միության մյուս երկրներում: Հարց է ծագում, ինչո՞ւ Հայաստանը հրաժարվի այն ամենից, ինչն արդեն ձեռք է բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ