ՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Փաշինյան


16:10 , 3 հունիս, 2026

ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։

Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ հունիսի 1-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև։