Նիկոլն անհանգստացած է, բայց փորձում է թաքցնել իր վախերը


14:14 , 3 հունիս, 2026
Ռուսական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում Նիկոլը խոսել է այս օրերին իր համար մի շատ ցավոտ թեմայի մասին՝ ռուսական տնտեսական ասահմանափակումների ու հայտարարել, որ ԵԱՏՄ-ի նոր սահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում Միության նկատմամբ. հարցը քաղաքականացվում է:
 
Իրականում Նիկոլը թքած ունի ԵԱՏՄ-ի կամ ռուսների մասին առկա հասարական կարծիքի վրա, ավելին՝ որքան շատ ատեն ԵԱՏՄ-ն ու ռուսներին, այնքան Նիկոլն այդ ատելութունն ավելի լավ կծախի եվրոպացիների վրա: Նրա դարդն իրականում իր վարկանիշն է. այդ սահմանափակումներն ազդում են ոչ այնքան ԵԱՏՄ-ի, որքան Նիկոլի հանրային վարկանիշի վրա՝ էապես խորացնելով  նրա՝ առանց այն էլ ծանր վիճակը: ՔՊ-ի հիմնական քաղաքական ռեսուրսը գյուղերն են, մինչդեռ կատարվողի արդյուքնում տուժում են հենց գյուղացիները, որոնք այսպես թե այնպես պետք է իրենց հարց տան՝ ի՞նչ է լինելու, եթե կրկին վերարտադրեն Նիկոլին այն դեպքում, երբ Մոսկվան չի թաքցնում տեղի ունեցողի իրական պատճառները: