Նալբանդյանն ընդունել է «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին


17:56 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբադյանը` մեծապես կարևորելով Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գոհունակություն է հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները և միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: