«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է


10:56 , 3 հունիս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։