Նուբարաշենում ցմահ դատապարտյալը կարել է իր բերանը


17:44 , 10 հոկտեմբեր, 2013

ցմահ դատապարտյալը կարել է իր բերանըJfhr.am-ը գրում է.
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Հիշեցնենք, ամիսներ առաջ դատապարտյալը ես մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից: 
Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները մեզ հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստը արդարադատության համակարգի ղեկավարության կողմից: Սա է վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն: 
Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ.կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ: Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, դա նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են: