17:38 , 10 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում ճշտվել է երեկ` հոկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով բոլոր վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Range Rover մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենան վարել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսում: Վերջինս բախվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կլեկչյանի վարած Lexus Մակնիշի 34 ՍT 995 համարանիշի ավտոմեքենային, Lexus-ն էլ բախվել է Երևանի բնակիչ, 57-ամյա Ռուբիկ Թադևոսյանի վարած ГАЗ 31105 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Գալարյանի վարած Mercedes-Benz մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ