Հայաստանին և Ռուսաստանին նորմալ գործընկերային հարաբերություններ են սպասվում. Արարատ Միրզոյան


00:23 , 3 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Հայաստանին և Ռուսաստանին նորմալ գործընկերային հարաբերություններ են սպասվում, այս մասին նախընտրական 2-րդ բանավեճի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

«Մենք կառուցողաբար և աշխատանքային մթնոլորտում աշխատում և աշխատելու ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ` հարթելու և պարզաբանելու եղած բոլոր խնդիրները»,– հայտարարեց ՀՀ արտգործնախարարը` նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում սկսվող ճգնաժամի մասին հարցին։