17:56 , 2 հունիս, 2026
Հայտարարելով, որ գյուղմթերքի արտահանման հետ կապված դժվարություններից պետք չէ խրտնել, քանի որ Հայաստանը դառնալու է տուրիստների համար շատ գրավիչ երկիր, հետևաբար՝ արտահանելիքը տուրիստներին է բաժին հասնելու՝ Նիկոլը իրեն լսողներին պատմել է «ամենակարևորի» մասին՝ հայտարարելով, թե ՀՀ-ում հաստատված է խաղաղություն, իսկ բիբարի արտահանման հետ կապված խնդիրները ծագել են, որպեսզի մարդկանց մոտ կոտրեն «խաղաղությանը տեր կանգնելու» կամքը՝ նախընտրելու տեր կանգնել բիբարին, այլ ոչ թե խաղաղությանը: «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,-կոչ է արել Նիկոլն իրեն լսողներին:
Նախ՝ համաձայնեք, որ զբոսաշրջության ու բիբարի միջև կապ կարող էր տեսնել միայն Նիկոլը, ինչը մի կողմից՝ զարմանալի չէ, մյուս կողմից՝ զայրացնող է. մարդկանց, փաստորեն, դրել է լրիվ տխմարի տեղ՝ փորձելով մեղմել ռուսական սահմանափակումներից եկող հանրային անխուսափելի դժգոհությունը, ապա՝ պետք է արձանագրել, որ այն խաղաղությունը, որի մասին բարբաջել է Նիկոլը, իրականում անվերապահ կապիտուլյացի է, որի հարատևության համար պայքարի ոչ մի անհրաժեշտություն իրականում չունի ո՛չ գյուղացին, ո՛չ քաղաքացին, քանի որ այդ խաղաղության պայաններում կզած է ապրելու հայ ժողովուրդը, իսկ թուրքը՝ բարգավաճելու:
Ինչ վեաբերում է բիբարին տեր կանգնելու Նիկոլի խոստմանը, ապա մարդ պետք է վերջին հիմարը լինի՝ հույսը դնելու Նիկոլի վրա նույնիսկ այս հարցում՝ նկատի ունենալով նրա այն գայթակղիչ խոստումները, որոնք ոչ միայն չկատարվեցին այս տարիների ընթացքում, այլև տեղի ունեցավ խոստացվածի ճիշտ հակառակը: