«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացրել ՀՀ դատախազության մոտ
16:14 , 2 հունիս, 2026
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացրել ՀՀ դատախազության մոտ։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Իրավապահ համակարգի աշխատակցի համազգեստով մեկը, ում ուսադիրների փոխարեն ՔՊ–ական «սրտիկներն» են, իսկ կրծքին` Փաշինյանի բաժանած ՀՀ քարտեզով կրծքանշանը, «գործ է կարում» մարդկանց թիկունքին։
Նախընտրական քարոզարշավի մաս կազմող այս ակցիան նպատակ ունի ցույց տալու, որ իրավապահ համակարգը գործում է իշխանության հրահանգով և անընդհատ այս կամ այն պատճառով գործ հարուցում ընդդիմադիր գործիչների դեմ։