Գռզոն անհամբեր սպասում է ադրբեջանական գազին


15:01 , 2 հունիս, 2026
Խոսելով ռուսական գազի թեմայով՝ Գռզոն կոչ էր արել չանհանգստանալ՝ պնդելով, թե վերջնական սպառողին մատակարարվող գազի գնից ավելի էժան գազ առաջարկողներ կան այս պահին, որոնց անունը, սակայն, ինքը չի կարող ասել: Հանելուկներով խոսող Գռզոն կոչ է արել նայել Վրաստանի վերջին 10 տարվա փորձին ու կռահել, թե որ երկրներն են պատրաստ մեզ էժան գազ մատակակարել:
 
Ներկա պահին Վրաստանին գազով ապահովում է երկու ընկերություն՝ ադրբեջանական SOCAR-ը, որի մասնաբաժինը կազմում է  75%, ինչպես նաև ռուսական «Gazprom Export»-ը: Ի դեպ՝ Վրաստանի ներսում գազ բաշխող ընկերություններից ամենախոշոր դերակատարը  «SOCAR Georgia Gas»-ն է:
 
Ինչ վերաբերում է վերջն 10 տարվան, ապա այստեղ ևս ադրբեջանցիներն առաջատար են. 2016–2020 թվականներին, օրինակ, Ադրբեջանի բաժինը գերակշռող է եղել՝ 85–95%-ի սահմաններում, և միայն վերջին տարիներին է Վրաստանն ավելացրել ռուսական գազի  մատակարարումները:
 
Սա նշանակում է, որ եթե Գռզոյի ուզածը կատարվի ու Նիկոլը վերարտադրվի, ապա Հայատսանի հիմնական գազամատակարարը դառնալու է SOCAR-ը, և թերևս հենց այդ պատճառով է, որ Գռզոն առայժմ խուսափում է անուններ հնչեցնելուց՝ վախենալով հանրային արձագանքից; Իսկ թե ինչ է  այս ամենը նշանակում, թերևս ավելորդ է երկար-բարակ ներկայացնելը, քանի որ պարզից էլ պարզ է, որ եթե SOCAR-ը դառնա Հայաստան գազի հիմնական մատակարարը, Իլհամի ստրուկների ենք վերածվելու: