Չկա որևիցե փաստաթուղթ, որ դա նույնիսկ քննարկվել, հետո դուրս է եկել․ Ալեն Սիմոնյանը՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին


23:42 , 1 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Երբևիցե նման խոսակցություն չի եղել։ Չկա որևիցե փաստաթուղթ, որ դա նույնիսկ քննարկվել, հետո դուրս է եկել։ Որևիցե նման խոսակցություն չկա, այս մասին նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին հարցին։

Նշենք, որ ընդդիմադիր գործիչները բազմիցս հայտարարել են, որ գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվելու են Հայաստան։